Հետազոտություն. Հայերին ՌԴ-ում ավելի դժվար են աշխատանքի ընդունում, քան հրեաներին![]() 11 ապրիլի 2018 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հետազոտողներ Ալեքսեյ Բեսսուդնովը Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանից և Անդրեյ Շչերբակը ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» գիտահետազոտական համալսարանից սոցիալական էքսպերիմենտ են անցկացրել պարզելու համար վերաբերմունքն ազգային փոքրամասնությունների հանդեպ ՌԴ քաղաքների աշխատաշուկայում: Ըստ զեկույցի, հայերին ՌԴ-ում ավելի դժվար են աշխատանքի ընդունում, քան, օրինակ, հրեաներին կամ գերմանացիներին: Սոցիոլոգներն աշխատանքի որոնման 2 ռուսական կայքում հարյուրավոր ֆիկտիվ ռեզյումեներ են տեղադրել 14 ազգությունների թեկնածուներից և ավելի քան 9.000 թափուր տեղի հայտ ներկայացրել: Ռեզյումեները տարբերվել են միայն անուններով և ազգանուններով: «Կարելի է գալ եզրակացության, որ Մոսկվայում և Պետերբուրգում գործատուները խտրական վերաբերմունք ունեն հարավային երկրներից և ՌԴ հարավային շրջաններից այլազգիների հանդեպ: Վրացիներին հարցազրույցի են կանչում դեպքերի 26%-ում, հայերին՝ 27%, չեչեններին , ադրբեջանցիներին, տաջիկներին ու ուզբեկներին՝ 28%: Թաթարական ազգանունների դեպքում ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 29%»,-ասվում է զեկույցում: Ըստ զեկույցի, տղամարդկանց հանդեպ վերաբերմունքն ավելի խտրական է, քան կանանց դեպքում՝ հավանաբար, դա կապված է Կովկասից և Միջին Ասիայից ՌԴ եկած տղամարդկանց որպես սպառնալիք ընկալելու հետ: Ամենից լավ Մոսկվայի և Պետերբուրգի գործատուներն արձագանքում են ռուսական ազգանուններով թեկնածուներին՝ դեպքերի 41% նրանք հրավիրվում են հարցազրույցի, ուկրաինացիներին՝ 40%, հրեաներին՝ 39%, գերմանացիներին՝ 37%: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |