Սերժ Թանկյանը սուրճի հայկական Kavat բրենդ է ստեղծել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - System of A Down ռոք խմբի մենակատար, երգիչ ու երգերի հեղինակ Սերժ Թանկյանը սուրճի հայկական բրենդ է ստեղծել, որը կկոչվի Kavat: Այդ մասին նա պատմել է 3 մասից բաղկացած The Art of Work ֆիլմի երկրորդ մասում: Ֆիլմը ստեղծվել է Revolver պարբերականի հետ համատեղ: Նկարահանումներն իրականացվել են 2017-ին Թանկյանի տանը Մալիբուի լեռներում: Ֆիլմի երկրորդ մասում երաժիշտը պատմում է, որ սուրճ շատ է սիրում և այն մասին, թե ինչպես է սուրճը տարիներ շարունակ միահյուսված ստեղծագործելու հետ: Հենց այդ ըմպելիքի հանդեպ սերն է դրդել Թանկյանին սուրճի սեփական ապրանքատեսակը ստեղծել, մասնավորապես, ներկայացնել հայկական սուրճն ամբողջ աշխարհին: «Սիրում եմ աշխատելիս սուրճ խմել»,-նշել է Թանկյանը: Ֆիլմում նա ինքն է եփում Kavat սուրճը, պատմում է հայկական սուրճի հետ կապված սովորույթների և նախագծին իր մոր մասնակցության մասին: 2017-ի ավարտին Թանկյանը ռուսական «Էքսպերտ» պարբերականին պատմել էր, որ ուզում է սուրճի հայկական բրեդն ստեղծել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |