Ռուսաստանը ռազմական ոստիկանություն է տեղակայել սիրիական Դումայում![]() 12 ապրիլի 2018 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ է տեղակայել սիրիական Դումայում: Այդ մասին ապրիլի 12-ին հայտնել է ՌԴ ՊՆ-ն: «Այսօրվանից Դումայում աշխատում են ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, որոնք քաղաքում իրավակարգի պահպանման երաշխիք են»,-ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: Սիրիայի ապասրացման գոտիներում ՌԴ ռազմական ոստիկանության խնդիրն է անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, գրում է «Ինտերֆաքսը»: ՌԴ նախագահ Պուտինը 2017-ի ավարտին հայտարարել էր, որ Սիրիայում ՌԴ ռազմական ոստիկանության շարքերում շատ են Հյուսիսային Կովկասի, այդ թվում Չեչնիայի և Ինգուշեթիայի բնակիչները: Ըստ նրա սիրիացիներն ու ՌԴ այդ շրջանների բնակիչները իսլամի նույն ուղղությունն են դավանում՝ սունիներ են, ինչը վստահություն է առաջացնում ռազմական ոստիկանության հանդեպ: Սիրիայի Արևելյան Գուտայի շրջանում գտնվող Դումա քաղաքը Դամասկոսից 10 կմ հեռավորության վրա է: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական զորքերն իրենց վերահսկողությունն են սահմանել քաղաքում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |