Կանոնավոր օդային հաղորդակցություն՝ ՀՀ-ի և Սինգապուրի միջև12 ապրիլի 2018 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը ապրիլի 12-ի նիստում կվավերացնի ՀՀ-ի և Սինգապուրի միջև կանոնավոր օդային հաղորդակցություն հաստատելուն ուղղված համաձայանագիրը: Նշվում է, որ կողմերը սահմանված օդային երթուղիներով հաղորդակցության իրականացման նպատակով իրավունք ունեն ավիաընկերություններ նշանակել, ինչպես նաև չեղարկել կամ փոխարինել նշանակված ավիաընկերությունները այլ ընկերություններով` այդ մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս կողմին: Համաձայնագրով կողմերի նշանակած ավիաընկերությունների՝ միջազգային փոխադրումների համար օգտագործվող օդանավերը, ինչպես նաև դրանց մշտական սարքավորումները, պահեստամասերը, ներառյալ շարժիչները, վառելիքի պաշարները, քսայուղերը և օդանավի պաշարները (այդ թվում` սննդամթերքը, խմիչքը), մյուս պետության տարածք ժամանելուց կազատվեն բոլոր մաքսատուրքերից: Նշվում է, որ դրանք կազատվեն նաև ստուգման վճարներից, այլ տուրքերից ու հարկերից` պայմանով, որ այդ սարքավորումները և պաշարները մնան օդանավում մինչև այդ պետության տարածքից մեկնելու պահը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |