BBC-ն հայտնում է Ադրբեջանի նախագահի ընտրություններում լցոնումների և այլ խախտումների մասին12 ապրիլի 2018 - 11:19 AMT PanARMENIAN.Net - BBC-ի ադրբեջանական ծառայության աշխատակիցները խախտումներ են արձանագրել ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններում, որտեղ հաղթել է գործող նախագահ Իլհամ Ալիևը: Նա իր պաշտոնավարման 15 տարում առաջին անգամ նախագահ է ընտրվել 7 տարով: Ավելի վաղ իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանվել են նախագահի պաշտոնավարման ժամկետների սահմանափակումները, ավելացել է պաշտոնավարման տևողությունը:Ուստի հաջորդ նախագահական ընտրություններն Ադրբեջանում կանցկացվեն 2025-ին: Նրանք հայտնում են, որ ընտրատեղամասերի մի մասում դիտորդներ չեն եղել, իսկ տեսախցիկները գրանցել են քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ: Ընտրատեղամասերից մեկում տոնական մոմեր են վառել, երաժշտություն միացրել, պարել ու սելֆի արել: Մեկ այլ տեղամասում դիտորդները նարդի են խաղացել, իսկ ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը գործընկերների սեղանների վրայով ծիսական կրակով ափսե է տարել՝ չար աչքից պաշտպանելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: ԵԱՀԿ դիտորդ Ռոլանդ Սքոթը հայտնել է, որ եղել է 5 տեղամասում և խախտումներ չի տեսել, իսկ Ադրբեջանի ԿԸՀ-ն հերքել է բոլոր հաղորդագրությունները խախտումների մասին՝ զրպարտություն համարելով: Ընտրություններին մասնակցում էր 8 թեկնածու, սակայն գործող նախագահ Իլհամ Ալիևի ընտրությունը համարվում էր կանխորոշված: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թեկնածուներից մեկը քվեարկել է Ալիևի օգտին:Ընդդիմության հիմնական ուժերը բոյկոտել են ընտրությունները:Ընտրություններին մասնակցելուց հրաժարված ընդդիմությունը կարծում է, որ տեղափոխելով ընտրությունների ժամկետը, նախագահը ժամանակ չի թողել իր մրցակիցներին քարոզչության համար, իսկ գրանցված թեկնածուները չեն կարող իրական մրցակից լինել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագհի ընտրությունները բոյկոտող ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Բաքվում ընտրություններից հետո, ապրիլի 14-ին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |