La Stampa. Դադիվանքում ղարաբաղցիները մի պահ մոռանում են անվերջ պայքարի մասին![]() 12 ապրիլի 2018 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի լեռներում մեկուսի կանգնած Դադիվանքում Սբ Հարության պատարագին հավաքված ղարաբաղիցները մի պահ մոռանում են անվերջ պայքարի մասին, գրում է իտալական La Stampa-ն: «Առաջին անգամն է, որ Ղարաբաղի ղեկավարները Սբ Հարության տոնը Դադիվանքում են նշում: Մենք կապեր ունենք Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ, հանդիպել ենք 8-9 անգամ: Մենք պատրաստ ենք խաղաղության և բանակցությունների, բայց անկախության հարցում զիջումներ լինել չեն կարող»,-ասել է պարբերականին եպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը, գրում է Sputnik Արմենիան: Ղարաբաղի երեխաները մանկուց երազում են զինվոր դառնալ և պաշտպանել իրենց երկիրը: «Սիրիայից վերադարձող ջիհադականները համալրում են ադրբեջանական զինված ուժերը: Վաղուց արդեն նորություն չէ, որ նրանք հանդես են գալիս ադրբեջանցի զինվորների անվան տակ»,-ասել է ՊԲ ղեկավար Լևոն Մնացականյանը: «Ադրբեջանի իշխանությունները հակամարտությունը ցանկանում են ներկայացնել որպես զուտ կրոնական: Դա շատ հեռու է ճշմարտությունից: Մենք կռվում ենք ահաբեկիչների դեմ, ոչ թե հավատացյալների: Հիմա ԵԱՀԿ-ում նախագահում է Իտալիան: Առաջին հերթին մենք ակնկալում ենք այդ երկրի իշխանություններից, որ իրենք կայցելեն Ղարաբաղ: Բայց ոչ ոք չի այցելում, թեև բնակացությունների նպատակը խնդրին առերեսվելն է»,-ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Հոդվածի հեղինակը պատմում է նաև դիրքեր այցելության մասին: «Մենք շարժվում ենք խրամատներով, մեզ ուղեկցում է կապիտան Գեղամը: Նա խոսում է անգլերեն ու նաև Ադրիանո Չելենտանոյի մեծ երկրպագուն է: Եվ ահա մենք դիրքերում ենք՝ այստեղից երևում է չեզոք գոտին և այնտեղից մեզ են նայում ադրբեջանցի դիպուկահարները»,-գրում է հոդվածի հեղինակը: Իսկ կապիտան Արմենը 25 տարեկան է, նա ամուսնացած է: «2016-ի ապրիլին ադրբեջանցիները հարձակվեցին մեզ վրա, մենք չնահանջեցինք: Ես զինվորական եմ, մահից չեմ վախենում: Մենք ուզում ենք, որ ամեն ինչ խաղաղությամբ ավարտվի, իսկ քանի դեռ դա չկա, մեր տեղն այստեղ է»,-ասել է սպան, գրում է հոդվածագիրը: Եվրոպացի լրագրողներից իտալացիներն առավել հաճախ են լինում Արցախում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |