Քնեսեթի օրակարգում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման ընդգրկումը միանգամայն կանխատեսելի էր28 մարտի 2008 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Վերջերս իսրայելա-թուրքական հարաբերությունները այնքան էլ լավ չեն եւ այդ առումով Քնեսեթի օրակարգում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման ընդգրկումը միանգամայն կանխատեսելի էր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Թուրքիայում իսլամիստների իշխանության գալու հետ մեկտեղ սկսվեց մերձավորարեւելյան քաղաքականության վերանայում, հատկապես Իսրայելի հետ հարաբերությունների հարցում: Սաֆրաստյանը հիշեցրել է, որ վատթարացումը սկիզբ առավ դեռեւս 2006թ. իսրայելա-լիբանանյան պատերազմի ժամանակ: «Հնարավոր է նաեւ, որ իսրայելցի պատգամավորների նախաձեռնությունը կապված լինի ԱՄՆ-ում հրեական կազմակերպությունների ակտիվության հետ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Նույնիսկ եթե Քնեսեթը որոշում չկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, միեւնույն է դա լավ է` որքան շատ աշխարհում խոսվի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին, այնքան լավ»,-ասել է Սաֆրաստյանը: Հիշեցնենք, որ մարտի 26-ին Քնեսեթի օրակարգում ընդգրկվեց Հայոց ցեղասպանությունը քննարկելու մասին հարցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |