Բուֆոն. «Մրցավարի կրծքում սրտի փոխարեն աղբաման է»12 ապրիլի 2018 - 14:40 AMT PanARMENIAN.Net - «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խստորեն քննադատել է մրցավար Մայքլ Օլիվերին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ռեալի» հետ խաղից հետո: «Քո կրծքում, երեևի, ոչ թե սիրտ է, այլ աղբաման»,-ասել է նա: «Յուվենտուսը» 3:0 հաղթում էր «Ռեալին», սակայն սեփական դարպասին 11-մետրանոց ստացավ խաղի վերջին րոպեին և դուրս մնաց հետագա մրցակցությունից 2 հանդիպման արդյունքներով: Անգլիացի մրցավարը 11-մետրանոցը նշանակել է լրացուցիչ ժամանակում, իսկ իրացրել է Քրիշտիանու Ռոնալդուն: «Դա նույնիսկ 10 %-ով 11-մետրանոց չէր: Ես գիտեմ, որ մրցավարը տեսել էր, որ կասկածելի պահ է: Կասկածելի պահ 93-րդ րոպեին, երբ առաջին խաղակեսում մենք ակնհայտ 11-մետրանոց ունեինք, չի կարելի 11-մետրանոց նշանակել այդ պահին: Թիմն ամբողջ ուժերն էր տվել, իսկ մեկ անձը կարող է վերցնել ու խափանել անհավանական վերադարձի երազանքը կասկածելի դրվագով»,-ասել է Բուֆոնը,-գրում է sports.ru-ն: «Եթե այդպիսի ստադիոնում մարզադաշտ դուրս գալու արիություն չունես, ավելի լավ է տրիբունայում նստես կնոջ ու երեխաների հետ, Sprite խմես և չիփս ուտես: Չի կարելի խափանել թիմի երազանքը»,-ասել է նա: Նա նաև հավելել է, որ «Ռեալն» արժանի է առաջ գնալու երկու խաղի հանրագումարով: «Ինձ համար պատիվ էր այդ թիմի հետ խաղալ, սակայն օբյեկտիվորեն մենք առնվազն լրացուցիչ ժամանակի էինք արժանի»,-ասել է Բուֆոնը: Իտալական «Յուվենտուսի»նախագահ Անդրեա Անյելին ՉԼ քառորդ եզրափակչում երկու հանդիպման արդյունքում «Ռեալից» կրած պարտությունից հետո հայտարարել է, որ պահանջելու է, որ Չեմպիոնների լիգայի խաղերում տեսակրկնությունների համակարգ ներդրվի: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |