Կարայան. ՌԴ դեմ պատժամիջոցները կարճաժամկետ կտրվածքով չեն վնասի ՀՀ-ին![]() 12 ապրիլի 2018 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ռուբլու տատանումները և ՌԴ դեմ պատժամիջոցները կարճաժամկետ կտրվածքով որևէ վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար: Այդ մասին հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը: «Մենք հետևում ենք, կոնսուլտացիաներ ենք անում մեր ռուս գործընկերների հետ: Քննարկումներ ենք ունենում մեր արտահանողների հետ, որոնք իրենց պայմանագրային հարաբերությունները կարգավորում են ռուսական ռուբլով»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նախարարի պաշտոնակատարը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կառավարությունն օժանդակության իր գործիքակազմով հանդես կգա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսում պատժամիջոցների փաթեթ է պատրաստվում ՌԴ պետպարտքի ու պետական բանկերի դեմ, որով նախատեսվում է արգելել բոլոր գործողությունները ՌԴ պետպարտքի հետ ԱՄՆ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձնաց: Այդ լուրերի ֆոնին նվազեց ռուսական ռուբլու փոխարժեքը, որը, սակայն, սկսեց վերականգնվել ԱՄՆ ֆինանսների նախարարի հայտարարությունից հետո, որի համաձայն ՌԴ պետպարտքի դեմ պատժամիջոցներն արդարացված չեն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |