1943-ին ՌԴ Ստավրոպոլի մարզում զոհված 4 հայ տանկիստի ինքնություն է պարզվել![]() 12 ապրիլի 2018 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Ստավրոպոլի մարզի «Ուտրեննյայա դոլինա» խուտորի մոտ 1943-ի հունվարի 12-ին զոհված ավելի քան 40 տանկիստի ինքնություն է հաստատվել է: Նրանցից 4-ը հայկական ազգանուն ունի: 75 տարի առաջ ԽՍՀՄ 140-րդ տանկային բրիգադի առաջապահ ջոկատը հայտնվեց ծուղակում և 370 մարտիկ կորցրեց գերմանացիների հետ ճակատամարտում: Նրանք հուղարկավորվել են խուտորի հարևանությամբ գտնվող եղբայրական գերեզմանում: 1957-ին տանկային մարտի հերոսների հիշատակին նվիրված հուշարձան է կանգնեցվել, բայց այն ժամանակ հայտնի էր զոհվածներից 111-ի ինքնությունը, հայտնում է Rusarminfo-ն: Որոնումներով զբաղվող Անդրեյ Բեկիչևին Մինվոդիից և Լարիսա Բարտենևային Սանկտ Պետերբուրգից հաջողվել է պարզել 41 անհայտ տանկիստի ինքնությունը, զորակոչի վայրը, զորամասերը, որոնց թվում են նաև հայ տանկիստները: Նրանք են. 1. Այվազյան Մանուկ Վարդանի՝ սերժանտ 2. Մարտիրոսյան Բաբկեն Վասիլիի՝ զինվոր 3. Օգանեսով Սերգեյ Սամսոնի՝ զինվոր, 4. Պողոսով Եփիմ Արտեմի՝ զինվոր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |