Polaroid-ն 90-ականների ֆոտոխցիկների շարք է թողարկել նոր դիզայնով![]() 12 ապրիլի 2018 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Polaroid ընկերությունը ներկայացրել է Cams 96 ֆոտոխցիկների սահմանափակ խմբաքանակ՝ կյանքի կոչելով Polaroid 600 դասական շարքի խցիկները, որոնք շատ մեծ տարածում էին ստացել 1980-ականներին և 90-ականներին: Սարքերը վաճառքի կհանվեն երկու գույնով՝ Jazz Red և Fresh Blue և կարժենան $190, գրում է Bird in Flight-ը My Modern Met-ի վրա հղումով: «Վայրկյանական տպման անալոգային խցիկը չի կարող միանալ համացանցին և հրապարակել լուսանկարները սոցցանցում: Սակայն 5000 քիմիական ռեակցիան, որ կատարվում է ամեն անգամ, երբ սեղմում եք կոճակը, թույլ է տալիս եզակի լուսանկար ստանալ, որն անհնար է վերարտադրել»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Վաճառքի հանվելիք խմբաքանակի ծավալը 2000 նմուշ է: Սարքերը կարելի է ձեռք բերել Polaroid-ի պաշտոնական կայքում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |