Բեռնատարների վարորդները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը![]() 12 ապրիլի 2018 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենաների վարորդները փակել են ճանապարհը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Դեպքի վայր ժամանած տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Անդրեյ Սիմոնյանից վարորդները պահանջել են հանել բեռների ծավալի համար սահմանված սահմանափակումները, տուգանքները չեղյալ համարել։ Վարորդները նաև հանդիպում պահանջել են վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանի հետ: Իրենց պահանջները չկատարելու դեպքում, վարորդները սպառնում են ճանապարհը չբացել նույնիսկ գիշերը: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |