Արագաչափերի մոտ կնշվի առավելագույն արագության սահմանափակումը

Արագաչափերի մոտ կնշվի առավելագույն արագության սահմանափակումը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կառավարության ապրիլի 12-ի նիստում հանձնարարել է արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից առավելագույն արագության սահմանափակման նշումներ տեղադրել: Այս մասին հայտնում է գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կարապետյանը տրանսպորտի և տարածքային կառավարման ու զարգացման նախարարների պաշտոնակատարներին, ինչպես նաև ոստիկանության պետին հանձնարարել է 1-ամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել ճանապարհային նշանների անհամապատասխանությունների վերացման, բնակավայրերի սկզբի և վերջի նշաններ տեղադրելու ուղղությամբ։

«Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներին տեղադրված մի շարք ճանապարհային նշանների ուսումնասիրման արդյունքում վերհանվել են որոշ նշանների անհամապատասխանություններ, որոնք կարող են տարընկալում առաջացնել վարորդների համար։ Միաժամանակ արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից կարող են տեղադրված լինել նաև արագության սահմանափակման վերաբերյալ նշումներ», - նշել է վարչապետի պաշտոնակատարը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---