Ցուցարարները փորձել են փակել Մաշտոցի պողոտայի մի հատվածը

Ցուցարարները փորձել են փակել Մաշտոցի պողոտայի մի հատվածը

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները Ֆրանսիայի հրապարակում վրան են տեղադրել և մտել մեջը՝ այս կերպ բողոքելով Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»:

Ոստիկանները հեռացրել են ցուցարաներին, պատռել վրանը:

Աղբյուրի փոխանցմամբ, ցուցարարները կիսով չափ փակել են Մաշտոցի պողոտայի՝ Օպերայի մերձակայքիհատվածի երթևեկելի մասի: Բողոքի ակցիան շարունակվում է:

Ավելի վաղ, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ քայլարշավ է սկսել Գյումրիից Երևան՝ ընդդեմ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության և Հանրապետական կուսակցության:

 Ուշագրավ
---