Ցուցարարները մեքենաներով փակել են Ֆրանսիայի հրապարակի մի հատվածը

Ցուցարարները մեքենաներով փակել են Ֆրանսիայի հրապարակի մի հատվածը

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները ավտոերթ են կազմակերպել Մաշտոցի պողոտայում, այնուհետև փակել Ֆրանսիայի հրապարակի հատվածը: Այս կերպ ցուցարարները բողոքում են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ:

Մինչ այդ նրանք Ֆրանսիայի հրապարակում վրան էին տեղադրել, սակայն ոստիկանները հեռացրել էին ցուցարաներին, պատռել վրանը: Այժմ Ֆրանսիայի հրապարակի Մաշտոցի հատվածի անցումի մոտ մեքենաների կուտակում է, քիչ առաջ ցուցարարները կրկին ֆաերներ վառեցին:

Ավտոերթը շարունակեց իր ճանապարհը դեպի Բաղրամյան, սակայն ՃՈ փակել է փողոցը և չի թողնում մասնակիցներին բարձրանալ վերև:

Ավելի վաղ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ քայլարշավ է սկսել Գյումրիից Երևան՝ ընդդեմ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության և Հանրապետական կուսակցության:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---