ԿՀՎ տնօրենը Սենատում խոսել է Սիրիայում «հարյուրավոր սպանված ռուսաստանցիների» մասին13 ապրիլի 2018 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն և պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոն Սենատում լսումների ժամանակ հայտարարել է, որ մի քանի շաբաթ առաջ «Սիրիայում հարյուրավոր ռուսաստանցիներ են սպանվել»: Այդ մասին նա հպանցիկ է խոսել՝ բացատրելով սենատորներին, որ գործող վարչակազմը, որին նա մտադիր է միանալ, բավականաչափ կոշտ է եղել Ռուսաստանի հարցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Մի քանի շաբաթ առաջ ռուսները հանդիպեցին իրենց հավասար հակառակորդի և հարյուրավոր ռուսներ սպանվեցին: Ես պատրաստ եմ հայտնելու վարչակազմի գործողությունների ցուցակը, սակայն չէի ուզենա ժամանակ խլել»,-ասել է Պոմպեոն: Նա չի պարզաբանել թե հատկապես, որ միջադեպի մասին է խոսքը: Ենթադրվում է, որ Պոմպոեոն նկատի ուներ փետրվարի լույս 8-ի գիշերը սիրիական Դեր Զորի արվարձանում հասցված հարվածը, որի հետևանքով կարող էին ռուսներ զոհվել: Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին Դամասկոսի մերձակա Դումա քաղաքում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ: Ըստ իրավապաշտպանների, ապրիլի 7-ին սիրիական ուղղաթիռները զարինով և քլորով ռումբեր են նետել քաղաքի վրա, որի հետևանքով 40-70 մարդ է զոհվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ենթադրյալ քիմիական գրոհի մասին, մեղադրել էր ՌԴ-ին ու Իրանին Ասադին աջակցելու համար, ինչպես նաև խոստացել էր 48 ժամվա ընթացքում հայտարարել ԱՄՆ պատասխան միջոցների մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված |