Paris United. ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել ՄՅՈւ-ի հետ Պոգբայի վերաբերյալ13 ապրիլի 2018 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական ՊՍԺ-ն ակտիվ գործողությունների է անցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Փոլ Պոգբայի հարցում: Ակումբն արդեն կապվել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ և բանակցություններ սկսել ՄՅՈւ հետ Պոգբայի վերաբերյալ: Ղեկավարությունը վստահ է, որ ՊՍԺ-ն նույնիսկ Պոգբային գնելու դեպքում կտեղավորվի ֆինանսական ծախսերի մեջ որոշ ֆուտբոլիստներին վաճառելու և հովանավորների հետ պայմանագրերի շնորհիվ, հայտնում է eurosport-ը Paris United-ի վրա հղումով: 2017-ին Paris United-ն առաջիններից մեկը հայտնեց Նեյմարի և Քիլիան Մբապեի առաջիկա տրանսֆերների մասին: 2016-ի ամռանը Պոգբան աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը դարձավ՝ 106 մլն եվրոյով ՄՅՈւ տեղափոխվելու շնորհիվ: 12 ամիս անց նրա ռեկորդը գերազանցեց Նեյմարը 222 մլն եվրոյով: Նախկինում Նեյմարն ու Պոգբան մի թիմում խաղալու ցանկություն են հայտնել: Պոգբան 2017/18 խաղաշրջանի 29 պաշտոնական խաղում 5 գոլի հեղինակ է դարձել և 10 գոլային փոխանցում կատարել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |