Ժոզե Մանուել Բարոզու. Սերբիային եւ Կոսովոյին առաջարկվելու է ԵՄ անդամակցման հեռանկար28 մարտի 2008 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Սերբիային եւ Կոսովոյին առաջարկվելու է ԵՄ անդամակցության հեռանկար: Այդ մասին հինգշաբթի Աթենքում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսի հետ հանդիպումից հետո: «Մենք քննարկել ենք իրավիճակը Արեւմտյան Բալկաններում: Արեւմտյան Բալկանների ապագան ընդանուր առմամբ գտնվում է Եվրամիությունում»,- ասել է Բարոզուն: «Մեզ անհանգստացնում են տարածաշրջանի անվտանգության եւ կայունության խնդիրները: Մենք պետք է եվրոպական հեռանկար առաջարկենք ինչպես Կոսովոյին, այնպես էլ Սերբիային»,- հավելել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:Իր հերթին, Կոստաս Կարամանլիսը վստահեցրել է, որ Հունաստանը կողմ է հանդես գալիս ԵՄ-ում տարածաշրջանի բոլոր երկրների ընդգրկմանը, այդ թվում Թուրքիայի, բոլոր անհրաժեշտ նախապայմաններին հետեւելու դեպքում, հաղորդում է Associated Press-ը: Մինչ դեռ, Կոսովոյի խորհրդարանը ապրիլի 7-ին քննարկելու է Կոսովոյի Սահմանադրությունն ու քվեարկելու է այդ հարցով: Սահամանդրության տեքստը պատրաստ կլինի արդեն հաջորդ շաբաթ: Կոսովոյի Սահմանադրության համաձայն, տարածաշրջանը զարգանալու է Բելգրադից անկախ: Կոսովոն փետրվարի 17-ին միակողմանի կարգով անկախություն է հռչակել: ԵՄ երկրների մեծամասնությունը ճանաչել են Կոսովոյի անկախությունը: Հունաստանը հայտարարել է, որ այդ հարցով որոշում կկայացնի, հաշվի առնելով բոլոր կողմերն ու դեմերը, եւ կհայտնի այդ մասին ավելի ուշ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |