ԿԱՆՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին ֆրանսիական Կանն քաղաքում տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի եւ երկու աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը: Հուշարձանը գտնվում է քաղաքի գլխավոր պողոտայի` Կրուազետի վրա, որտեղ ավանդաբար անց է կացվում Կաննի կինոփառատոնը: Բացման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը, Կաննի քաղաքապետ Բերնար Բրոշանը, Սենատի պատգամավորներ եւ այլոք: Իր ելույթում Է.Նալբանդյանը ընդգծել է, որ նման միջոցառումները «զգոնության կոչ են ցանկացած ծայրահեղականության եւ անհանդուրժողականության դեմ»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---