Սպիտակ տունը դեռեւս չի առաջադրել Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածու28 մարտի 2008 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տունը դեռեւս չի առաջադրել Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածու, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, թեկնածուի առաջադրման դեպքում Սպիտակ տունը կհայտարարի այդ մասին, որից հետո թեկնածուն կմասնակցի Սենատի լսումներին, որը պետք է հաստատի նրա նշանակումը: Հիշեցնենք, որ ըստ «Califwornia Courier»-ի հաղորդագրության, Ջ.Բուշի վարչակազմը բարձրաձայնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին հավակնող թեկնածուի անունը: Հավաստի հայ եւ ամերիկյան աղբյուրներից հայտնի է դարձել, որ դա կարող է լինել Ղրղզստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարիա Յովանովիչը: Նշենք, որ արդեն 18 ամիս է, ինչ Երեւանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները կատարում է գործերի ժամանակավոր հավատարմատարը: 2006թ. «Հայոց ցեղասպանություն» տերմինի կիրառման պատճառով Ջոն Էվանսի պաշտոնանկությունից հետո, վարչակազմը երկու անգամ առաջադրեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: Երկու անգամ էլ թեկնածությունը արգելափակվեց Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից` Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հոգլանդի մոտ հստակ դիրքորոշման բացակայության պատճառով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |