Փաշինյան. Սերժ Սարգսյանը տանուլ է տվել ռազմական բալանսը Ադրբեջանին13 ապրիլի 2018 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հանուն Հայաստան պետության ճակատի» հանրահավաքը՝ ընդդեմ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության: ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը քննադատական ելույթ ունեցավ իշխող ՀՀԿ-ի և նրա ղեկավար, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին: Նա մեղադրել է Սարգսյանին Հայաստանի «անվտանգությունը քանդելու», սոցիալ-տնտեսական խնդիրների, մենաշնորհների և կաշառակերության մեջ: «2000 թվականին նշանակվելով ՀՀ պաշտպանության նախարար, Սերժ Սարգսյանը ժառանգություն ստացավ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Այս ընքացքում նա տանուլ է տվել ռազմական բալանսը Ադրբեջանի հետ: Նա Ադրբեջանի ժամանակից զինտեխնիկային հակադրել է 80-ականների «Կալաշնիկով» հրացաններով զինված 18-ամյա երիտասարդների անձնազոհությունը»- իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները ավտոերթ են կազմակերպել Մաշտոցի պողոտայում, այնուհետև փակել Ֆրանսիայի հրապարակի հատվածը: Մինչև այդ նրանք Ֆրանսիայի հրապարակում վրան էին տեղադրել, սակայն ոստիկանները հեռացրել էին ցուցարաներին, պատռել վրանը: Ավելի վաղ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ քայլարշավ էր սկսել Գյումրիից Երևան՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության և Հանրապետական կուսակցության: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |