Ոստիկանություն. Ազատության հրապարակում հանրահավաքը խաղաղ է և սահմանադրական![]() 13 ապրիլի 2018 - 19:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հանրային վայրերում հասարակական կարգի պահպանությունն ու անվտանգությունն ուժեղացնող միջոցառումներ մինչև այս պահը չի իրականացրել, քանի որ «Իմ քայլը» նախաձեռնության հավաքը կրում է խաղաղ, սահմանադրական բնույթ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ հավաքի կազմակերպիչ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կատարում է «Հավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված իր պարտականությունները: «Չնայած ասվածին, երթ իրականացնելու օրենքով սահմանված պայմաններն ամբողջությամբ չեն պահպանվում, իսկ առանձին դեպքերում երթի բնականոնությունն ապահովելու իրավական պահանջը խախտվում է: ՀՀ ոստիկանությունը երթի կազմակերպչին և մասնակիցներին հորդորում է այսուհետ ևս պահպանել հավաքի խաղաղ բնույթը, հրաժարվել առանց իրազեկման կամ իրազեկման պայմանների խախտմամբ երթեր իրականացնելու գործելակերպից», - նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ, Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը՝ ընդդեմ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |