Ուֆայի դիտահորում աշխատելիս 5 հայ է մահացել14 ապրիլի 2018 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին, ժամը 19:12-ին ՌԴ-ում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Ուֆա քաղաքի Բելսկայա 25 հասցեում՝ դիտահորում աշխատանքներ իրականացնելիս մահացել են ՀՀ քաղաքացիներ: Ժամը 19:31-ին կապ է հաստատվել ՌԴ Բաշկորտոստանի Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, որը հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 12:18-ին դիտահորում աշխատանքներ կատարելիս մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Կամո Գերասիմի Պետրոսյանը (1983թ.), Մերուժան Սերգեյի Աֆանիկովը (1962 թ.), Սուրիկ Ժորայի Աֆանիկովը (1981թ.), Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը (1962 թ.) և Ռաֆիկ Գագիկի Գրիգորյանը (1989 թ., ՌԴ քաղաքացի), իսկ Ռուստամ Ռոբերտի Մելքոնյանը (1973 թ.) հոսպիտալացվել է Ուֆայի քաղաքային հիվանդանոց, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Ըստ նախնական տվյալների, մարդիկ մահացել են գազով թունավորման հետևանքով: «Դիտահորը գտնվել է ռեստորանի տարածքում: Ենթադրվում է, որ ռեստորանի աշխատակիցն աշխատանքներ է կատարել օբյեկտի տարածքում և պատահաբար ընկել է դիտահորը, որը կոյուղու համակարգի մաս է: Համալիրի մյուս աշխատակիցները փորձել են օգնել նրան և իջել են հորը: Դիտահորում կարող էր գազի կուտակում լինել, որից մարդիկ կորցրել են գիտակցությունը: Փրկել հաջողվել է միայն մեկին: 5-ին օգնել չի հաջողվել, նրանք տեղում մահացել են»,-հայտնել է Ուֆայի քաղաքապետի մամուլի ծառայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |