ՀՀԿ նիստը կկայանա Ծաղկաձորում. «Իմ քայլը» ավտոերթով կմենկի այնտեղ

ՀՀԿ նիստը կկայանա Ծաղկաձորում. «Իմ քայլը» ավտոերթով կմենկի այնտեղ

PanARMENIAN.Net - «Հայաստանի հանրապետական կուսակցության» ապրիլի 14-ի խորհրդի նիստը կայանալու է Ծաղկաձոր քաղաքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջից ուղիղ հեռարձակման ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի հրապարակում նստացույց իրականացնող ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պատրաստվում են ավտոերթ իրականացնել դեպի Ծաղկաձոր:

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները ապրիլի 14-ի շրջափակելու են ՀՀԿ գլխամասային գրասենյակը:

«ՀՀԿ խորհուրդն «արտագաղթել է» Ծաղկաձոր, մենք պատրաստվում ենք ավտոերթ կազմակերպել այս ուղղությամբ: Կոչ եմ անում բոլոր ցանկացողներին իրենց մեքենաներով ժամը 16:30-ին հավաքվել Ավան վարչական շրջանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարակից տարածքում, որտեղից կշարժվենք դեպի Ծաղկաձոր», - ասել է Փաշինյանը:

Նա հայտնել է նաև, ժամը 14։00-ին հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում։

Ավելի վաղ, «Իմ քայլը» և «Մերժիր Սարժին» նախաձեռնությունները, որոնք ապրիլի 13-ից ցույցեր են սկսել Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալու նպատակով, փակել են Ֆրանսիայի հրապարակը։

Ավելի վաղ «Իմ քայլը» նախաձեռնության անդամները 14 օր տևած քայլարշավից հետո հասել էին Երևանի Հյուսիսային ավտոկայան, որտեղից Ազատության պողոտայով շարժվել են դեպի Ազատության հրապարակ, որտեղ ազդարարվեց ընդդիմության քառօրյա հանրահավաքների սկիզբը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---