Ֆրանսիան հրապարակել է Դումայում քիմզենքի կիրառման մասին գաղտնի զեկույցը14 ապրիլի 2018 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան հրապարակել է Դումայում քիմզենքի կիրառման մասին գաղտնի զեկույցը, որն ապացուցում է, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է կիրառել: Ֆրանսիայի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ ուսումնասիրել են քիմզենքի ենթադրյալ կիրառման վայրից ստացած վկայությունները, ֆոտո և տեսանյութերը: Ըստ նրանց, այդ ամենն ապացուցում է, որ քիմիական գրոհ իրոք եղել է, գրում է Lenta.ru-ն: Ինչպես ասվում է փաստաթղթում, Ֆրանսիան չունի ապացույցներ, որ Գուտայի ընդդիմադիր ուժերին հասանելի է քիմիական զենքը: Բացի այդ, ըստ Ֆրանսիայի հատուկ ծառայությունների մասնագետների, պաշտոնական Դամասկոսի մոտ, հավանաբար, մնացել են քիմզենքի որոշ պաշարներ, այդ թվում՝ իպրիտի և զարինի: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտնիայի և Ֆրանսիայի զինված ուժերը ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը հրթիռակոծել են Սիրիայի տարածքը՝ ի պատասխան Բաշար Ասադի վարչակարգի՝ սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման: Կոալիցիոն ուժերը ավիահարվածներն են հասցրել երկրի կառավարական ուժերի՝ ենթադրյալ քիմիական զենքի հետ առնչվող երեք հենակետի: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |