Ջոզեֆ Փենինգթոն. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարելի է հասնել միայն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում28 մարտի 2008 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեջ, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ԱՄՆ վարչակազմը գտնում է, որ հակամարտության նման լուծում հնարավոր է միայն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Ամերիկացի դիվանագետը ձեռնպահ է մնացել հետագա մեկնաբանություններից, հայտարարելով, որ շուտով Հայաստան կժամանի այդ հարցում առավել իրավասու ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան: Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի, Ադրբեջանը նամակ է ուղարկել ԵԱՀԿ քարտուղարություն` Մինսկի խմբի համանախագահների հետկանչման կամ փոփոխման ընթացակարգն ուսումնասիրելու նպատակով: Նախօրեին Բրայզան, մեկնաբանելով այդ հաղորդագրությունը, հայտարարել է. «Ես չեմ հավատում, որ այդ հարցապնդումը արտահայտում է Ադրբեջանի բարձրագույն իշխանության դիրքորոշումը: Մենք ցանկանում ենք ավարտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների որոշման գործընթացը` երկու երկրների միջեւ առավել խորը բարեկամական հարաբերություններ հաստատելու, ինչպես նաեւ խաղաղության եւ բարգավաճման հիմքերը դնելու համար»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |