ԶՈւ փոխգնդապետ է ձերբակալվել![]() 14 ապրիլի 2018 - 14:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Քրեական գործի նախնական տվյալներով՝ փոխգնդապետը կասկածվում է այն բանում, որ ծառայության ուսումնական փուլում գտնվող ժամկետային զինծառայողներից, ինչպես նաև զինակոչիկներից, ծառայությունը վիճակահանության արդյունքում նախընտրելի տարածքներում տեղակայված զորամասերում իբր կազմակերպելու համար, կաշառք ստանալու պատրվակով, ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը խաբեությամբ հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2017-ի ընթացքում նշված անձանց ազգականներից պահանջել, ստացել և տնօրինել է առանձնապես խոշոր չափերի գումար, հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Փոխգնդապետը հարցաքննվել է և ցուցմունք տվել։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանցագանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |