Խվորոստովսկու հուշարձանի հեղինակը կլինի Գեորգի Ֆրանգուլյանը14 ապրիլի 2018 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի նորակառույց «Զարյադյե» զբոսայգում կկանգնեցվի հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հուշարձանը: Հուշարձանի հեղինակը կլինի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը: Մոսկվայի քաղաքային դումայի մոնումենտալ արվեստի հանձնաժողովն ապրիլի 12-ի նիստում քննարկել է հուշարձանի տեղադրման հետ կապված մանրամասները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հուշարձանը կտեղադրվի հունիսին: Դմիտրի Խվորոստովսկին վախճանվել է 2017-ի նոյեմբերի 22-ին Լոնդոնում 55 տարեկանում երկարատև ծանր հիվանդությունից հետո: 2015-ի հունիսին երգիչը հայտարարեց, որ տառապում է գլխուղեղի քաղցկեղով: Ֆրանսիական Նիսի Nice Opera-ում դեբյուտից հետո Խվորոստովսկուն սկսեցին հրավիրել աշխարհի լավագույն օպերային թատրոնները: Նա երգել է Լոնդոնի Քովենթ Գարդենում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Չիկագոյի Լիրիկ օպերայում, Փարիզի օպերայում, Միլանի Լա սկալայում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |