ՀԱՊԿ-ն արտահերթ նիստ կգումարի Սիրիայի հարցով![]() 14 ապրիլի 2018 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ) արտահերթ նիստ կգումարի Մոսկվայում Սիրիայում ստեղծավծ իրավիճակի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտնիայի և Ֆրանսիայի զինված ուժերը ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը հրթիռակոծել են Սիրիայի տարածքը՝ ի պատասխան Բաշար Ասադի վարչակարգի՝ սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման: Կոալիցիոն ուժերը ավիահարվածներն են հասցրել երկրի կառավարական ուժերի՝ ենթադրյալ քիմիական զենքի հետ առնչվող երեք հենակետի: «Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի կապկացությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ կգումարվի ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նիստին կմասնակցի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: ԱՄՆ-ն կիրառել է Tomahawk տիպի հրթիռներ՝ իր դաշնակիցների հետ հասցնելով ավելի քան 100 ավիահարված: Գործողությունը տևել է մոտ մեկ ժամ: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ մոտ ժամանակում նոր ավիահարվածներ չեն պլանավորում: Al Jazeera-ի փոխանցմամբ, Սիրիայի կառավարական աղբյուրները հայտնել են, որ արձակվել է մոտ 30 հրթիռ, որոնց մեկ երրորդը ոչնչացվել է սիրիական օդուժի կողմից: Իսկ ռուսաստանյան Sputnik-ի փոխանցմամբ, սիրիական օդուժը չեզոքացրել է 20 հրթիռ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |