Ռուսաստանի Դաշնության Խորհուրդը վավերացրել է ՀԱՊԿ պետությունների համար ռազմական կադրերի նախապատրաստման մասին համաձայնագիրը28 մարտի 2008 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ- պետությունների համար ռազմական կադրերի նախապատրաստման մասին համաձայնագիրը ուրբաթ օրը վավերացվել է Դաշնության Խորհրդի նիստին: Ներկայացնելով փաստաթուղթը` ԱՊՀ գործերով պալատի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Լիտյուշկինը հիշեցրել է, որ համաձայնագիրը կնքվել է Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից:«Ձեւավորվում են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի, այլ զորքերի եւ ռազմական ստորաբաժանումների համար ռազմական կադրերի նախապատրաստման հիմնական սկզբունքները` հատուկ մասնագիտություններով եւ կրթության ծրագրերով, ինչպես ռուս զինծառայողների հետ համատեղ, այնպես էլ առանձին, ռուսական բուհերի հատուկ ֆակուլտետներում»,- ասել է նա: Փաստաթուղթը որոշում է ընտրության, ընդունման, կադրերի նախապատրաստման, կրթական գործընթացի ապահովման, ֆինանսական ծախսերի կարգը: Ըստ փաստաթղթի, ռազմական կադրերի նախապատրաստումն ու կրթական գործընթացի մեթոդական ապահովումը կատարվում է ռուսերեն լեզվով: Լիտյուշկինը նշել է, որ համաձայնագրի իրականացման համար նախատեսված է այս եւ հաջորդ տարի տրամադրել համարյա 1,157 միլիարդ ռուբլի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |