Հանրային ռադիո. Շենքը հոսանքազրկվել է մեր կամքից անկախ![]() 14 ապրիլի 2018 - 17:16 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների անդամների կողմից Հանրային ռադիոյի շենք ներխուժելու ընթացքում շենքը հոսանքազրկվել է«ռադիոյի կամքից անկախ»: Այս մասին է հայտարարվել է Հանրային ռադիոյի լրատվական թողարկման ընթացքում: Նշվել է նաև, որ ռադիոյի գույքին վնաս է պատճառվել, ջարդվել է սենյակներից մեկի դուռ: «ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջել է խախտել մեր եթերի բնականոն գրաֆիկը, սակայն մենք առաջարկել ենք «Ստատուս Քվո» հաղորդաշարի շրջանակում բարձրաձայնել իր նպատակը, որով եկել էին ռադիո: Չէինք էլ հասցրել բանակցություններն ավարտել, երբ հոսանքազրկվել է հանրային ռադիոն մեզնից անկախ պատճառներով», - նշել է հաղորդավարը: «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների անդամները Մաշտոցի պողոտայից շարժվել են դեպի Ալեք Մանուկյան և ներխուժել են Հանրային ռադիոյի մասնաշենք: Շենքում մոտ մի քանի հարյուր ցուցարար կար: Նիկոլ Փաշինյանը և ցուցարարները լքել են ռադիոյի շենքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |