ԵՊՀ ու «Հանրային Ռադիո» ներխուժելու առիթով նյութեր են նախապատրաստվում![]() 14 ապրիլի 2018 - 22:49 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքողների կողմից ԵՊՀ գլխավոր մասնաշենք ու «Հանրային Ռադիոյի» շենք ներխուժելու փաստերի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին է հայտնել ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Նյութերը նախապատրաստելու հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, նշվում է հաղորդագրությունում։ Խոսելով ապրիլի 13-ին ԵՊՀ գլխավոր մասնաշենք մուտք գործելու մասին, դատախազությունը գրում է, որ ցուցարարները փորձել են դռները վնասելով մտնել Համալսարանի ռեկտորի աշխատասենյակ: «Այդ ընթացքում հավաքի մասնակիցների կողմից մարմնական վնասվածքներ են պատճառվել Համալսարանի անվտանգության ծառայության երկու աշխատակիցների: Տևական ժամանակ գտնվելով ԵՊՀ շենքում՝ հավաքի մասնակիցներն իրենց գործողություններով խախտել են Համալսարանի բնականոն գործունեությունը», - նշվում է հայտարարությունում: Ապրիլի 14-ին՝ Հանրային Ռադիոյի մասնաշենք ներխուժելու առնչությամբ, նշվում է, որ ցուցարարները ջարդել են ռադիոյի դռներից մեկը։ Ավելի ուշ ոստիկանության ծառայողը Ն. Փաշինյանից պահանջել է հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից և «ազատել զավթված շենքը»: «Սակայն հավաքի կազմակերպիչը չի կատարել պահանջը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին՝ դրանով չկատարելով հավաքի բնականոն ընթացքն ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականությունը», - մասնավորապես, նշվում է հողորդագրությունում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |