Ոստիկանություն. Հասարակական կարգի խմբային խախտումներով հավաքը կարող է սահմանափակվել

Ոստիկանություն. Հասարակական կարգի խմբային խախտումներով հավաքը կարող է սահմանափակվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ի առավոտից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է Երևանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ փակելու գործողություն՝ կաթվածահար անելով երթևեկությունը և սահմանափակելով հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժելու սահմանադրական իրավունքը: Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ։

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ:

«ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում»,-ասվում է ոստիկանության հայտարարությունում։

Իրադարձությունների զարգացմանը կարող եք հետևել թարմացվող անդրադարձից:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ փակել են Բաղրամյան փողոցը՝ փորձելով խցանում ստեղծել քաղաքի տարբեր հատվածներում։Ցուցարարները փակել են նաև Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը։ Մյասնիկյան փողոցում երթևեկությունը կաթվածահար է։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---