3 ոստիկան է տուժել իրավապահների պայթեցրած նռնակից![]() 16 ապրիլի 2018 - 17:01 AMT PanARMENIAN.Net - «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 ոստիկան: Այդ մասին հայտնել է բուժկենտրոնի փոխտնօրեն Անատոլի Գնունին: «Երեք ոստիկան է մեզ դիմել, որոնց մոտ մանր բեկորային վնասվածքներ են: Ոստիկաններից մեկն այժմ գտնվում է վիրասրահում», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Անատոլի Գնունու խոսքով՝ ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում։ «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որի կյանքին ևս վտանգ չի սպառնում։«Նիկոլ Փաշինյանն ինձ հետ էր, պատնեշը ճեղքելիս ընկել է փշալարի վրա։ Վերջին տեղեկության համաձայն նրան տեղափոխեցին Նաիրի բժշկական կենտրոն», - հաղորդել է Տիգրան Ավինյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |