2-րդ աշխարհամարտի տանկը Սարդարապատ է տարվում. ՊՆ-ն մեկնաբանում է16 ապրիլի 2018 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը սոցցանցի իր անձնական հաշվում Երևան-Սևան մայրուղով տեղափոխվող տանկի տեսագրություն է հրապարակել, ինչը սոցիալական ցանցի որոշ օգտատերերի շրջանում մտավախություն է առաջացրել, թե տանկն օգտագործվելու է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարների դեմ: PanARMENIAN.Net - ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ «Իոսիֆ Ստալին» կոչվող տանկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր լքված էր, և այն պարզապես տեղափոխվում է Սարդարապատ: Ավելի վաղ Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Ապրիլի 13-ից մայրաքաղաքում ընթանում են«Քաղաքացիական Պայմանագրի» «Իմ քայլը» նախաձեռնության և «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակցիաները՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխպելու մտադրությամբ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |