ԱԺ-ն ապրիլի 17-ին կընտրի ՀՀ վարչապետին

ԱԺ-ն ապրիլի 17-ին կընտրի ՀՀ վարչապետին

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Ազգային ժողովն ընտրելու է ՀՀ վարչապետին: Խորհրդարանում մեծամասնություն կաղմող Հանրապետական կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրել է երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նիստը կմեկնարկի 12:00-ին:

ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ռուսական «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը: «Իմ կուսակիցները հավանություն են տվել վարչապետի պաշտանոկատար Կարեն Կարապետյանի առաջարկությանը համապատասխան կուսակցական մարմինների նիստերում: Ես պատրաստ եմ նման պատասխանատվություն ստանձնել»,-ասել է նա:

Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Ընդդիմությունը փորձելու է շրջափակել Ազգային ժողովի բոլոր մուտքերն ու ելքերը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---