Ջորջ Մարտինը կցանկանար «վերակենդանացնել» «Գահերի խաղի» կերպարներից մեկին17 ապրիլի 2018 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը նշել է այն կերպարի անունը «Սառույցի և կրակի երգը» սագայից, որին կցանկանար վերածնել «Գահերի խաղում»: Մարտինը հայտարարել է, որ պետք է վերադարձնել Վինտերֆելի առաջին տիկին՝ Քեյթիլին Սթարքին, որն, ըստ նրա, չափազանց կարևոր դերակատարություն ունի իր գրքերում, գրում է Lenta.ru-ն Cinemablend պորտալի վրա հղումով: «Իմ ստեղծագործություններում կերպարները կարող են վերածնվել: Վերադառնալով Անողոք տիկինի տեսքով՝ Քեյթիլինը վերածվում է անողոք ու դաժան մարդասպանի: Նա կա 6-րդ գրքում և կարևոր դերակատարություն ունի ամբողջ սագայում»,-պարզաբանել է նա: Գրողը նշել է նաև, որ եթե կարողանար ազդել սերիալի սցենարի վրա, ապա կվերադարձներ հենց Քեյթիլին Սթարքին: Վինտերֆելի տիկինը, Նեդ Սթարքի կինը, որի դերը կատարում է Միշել Ֆայրլին, մահացել է «Գահերի խաղի» երրորդ եթերաշրջանում: 1996-ից Մարտինը գրել է «Սառույցի և կրակի երգը» սագայի 5 վեպ: 2017-ի հուլիսին նա հայտարարեց ևս 2 գիրք գրելու մասին: Գրողի ստեղծագործությունները հիմք են հանդիսացել «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի նկարահանման համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |