Ցուցարարները շրջափակում են կառավարական շենքերը (Թարմացվող)![]() 17 ապրիլի 2018 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ընդդիմության հանրահավաքը: Այն բազմամարդ է: Հարթակում «Քաղաքացիական կուսակցության» «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանն է: Նա հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխական իրավիճակ է: «Ես հայտարարում եմ Հայաստանում ոչ բռնի, «թավշյա» հեղափոխության մեկնարկը», - ասում է Փաշինյանը: 15:23 Լարված իրավիճակ է Գրիգոր Լուսավորիչ փողոցում: Ոստիկանները ուժ են կիրառել ցուցարարներից մեկի նկատմամբ: Հատուկ ջոկատայինները ցուցարար էին բռնել, որին ազատ արձակեցին ցուցարարների պահանջով: 14:50 Լարված իրավիճակ է ցուցարարների և ոստիկանների միջև: Ցուցարարները արգելափակել են Հաղթանակի կամուրջը: 14:46 Ցուցարարները շարժվում են Գրիգոր Լուսավորիչ փողոցով դեպի Արշակունյաց պողոտա: Նրանք մտադիր են արգելափակել այն: 13:42 Ցուցարարները մտել են արդարադատության և արտգործ նախարարության շենքերի բակ: «Ամոթ-ամոթ» վանկարկում են ցուցարարները նախարարությունների աշխատակիցներին: 13:37 Շրջափակվել է նաև Կենտրոնական բանկի շենքը: 13:32 Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, Մոսկվայում ՀՀ դեպանատան առջև նստացույց են իրականացնում հայ համայնքի ներկայացուցիչները: 13:30 18:30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը: 13:11 ՊԵԿ-ի շենքը ևս շրջափակվել է: Ակտիվիստները հսկում են գերատեսչությունների մուտքերը: 13:01 Ցուցարարները շրջափակել են ԱԳՆ-ի շենքը: 12:52 Ցուցարարներն այժմ Վազգեն Սարգսյան փողոցով շարժվում են դեպի կառավարության նոր մասնաշենք: Նրանք այժմ շրջափակել են Դատախազության շենքի մուտքերը: 12:46 Ցուցարարներն Աբովյան փողոցով հասնում են Հանրապետության հրապարակ: 12:35 Այժմ ցուցարարները երթով շարժվում են կառավարական որևէ շենք շրջափակելու: Նրանք ուղղություն վերցրեցին դեպի Սայաթ-Նովա փողոց: 12:25 Նիկոլ Փաշինյանն ասում է, որ շրջափակելու են կառավարական շենքերը: «Մեր պայքարը պետք է լինի «բաց ձեռքերի» պայքար, բայց մենք պետք է կաթվածահար անենք ողջ պետական համակարգը, և իշխանությունը պետք է անցնի ժողովրդին: Կապ չունի նրանք ինչ կանեն Սերժ Սարգսյանի հետ այն շենքում (ԱԺ շենք-խմբ.) կատարվողն այլևս ազդեցություն չպետք է ունեա ՀՀ-ի քաղաքական կյանքի վրա», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Սարգսյանը չպետք է կարողանա կառավարել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |