Փաշինյանը մտադիր է ՀՀ պատմության մեջ ամենամարդաշատ հանրահավաքն անցկացնել

Փաշինյանը մտադիր է ՀՀ պատմության մեջ ամենամարդաշատ հանրահավաքն անցկացնել

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդ, ԵԼՔ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 17-ին Երևանում կկայանա ՀՀ պատմության մեջ ամենամարդաշատ հանրահավաքը:

«Այսօր, ապրիլի 17-ին 18:30-ին Հանրապետության հրապարակում անցկացնելու ենք ամենամարդաշատ հանրահավաքը Հայաստանի պատմության մեջ»,-հայտարարել է Փաշինյանը: Ավելի վաղ նա հայտարարել էր ՀՀ-ում խաղաղ «թավշյա» հեղափոխության մեկնարկի մասին:

Ապրիլի 17-ին Ազգային ժողովն ընտրում է ՀՀ վարչապետին: Խորհրդարանում մեծամասնություն կաղմող Հանրապետական կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրել է երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Ցուցարարները շրջում են քաղաքում և շրջափակում կառավարական շենքերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---