Սարգսյան. Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի հայկական կողմի համար![]() 17 ապրիլի 2018 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթքացող բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի հայկական կողմի համար։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, վարչապետության թեկնածու Սերժ Սարգսյանը՝ Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին: ՀՀ ԱԺ-ում ընթանում է հատուկ նիստը, որի ընթացքում պիտի ընտրվի ՀՀ նոր վարչապետը։ Միակ թեկնածուն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Վերջինս ստացել է իշխող ՀՀԿ ու ՀՅԴ կուսակցությունների աջակցությունը։ Ծառուկյան դաշինքի պատգամավորները քվեարկելու են ըստ սեփական հայեցողության։ ԵԼՔ-ը դեմ է քվեարկելու: «Հայաստանն ամեն ինչ արել է, որպեսզի բանակցությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կայունություն ունենան, հիմք հանդիսանան բանակցությունների հաջողության համար։ Բանակցությունները կարող են ակտվիվանալ, եթե Բաքուն դեն նետի այն պատկերացումը, որ փոխզիջումը նշանակում է հայկական կողմերի միակողմանի զիջումներ»,-ասել է նա։ Խոսելով ապրիլյան պատերազմի մասին՝ Սարգսյանն ասել է, որ, այսօրվա շփման գծի պատկերը խոսում է այն մասին, որ Բաքվի առաջ դրված խնդիրերը չեն կատարվել։ «Դասերն այն են, որ պիտի ուշադրություն դարձնեն զինվորի ու սպայի ոգուն, առօրյայի խնդիրները լուծել, սպառազինության հարցերին ուշադրություն դարձնել»,-ասել է նա։ Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Ցուցարարները շրջում են քաղաքում և շրջափակում կառավարական շենքերը: Իրադարձությունների զարգացմանը կարելի է հետևել թարմացվող լրահոսով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |