PAN Photo-ի լուսանկարը՝ The Sydney Morning Herald-ի լավագույն լուսանկարների ցանկում![]() 17 ապրիլի 2018 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Հեղինակավոր ավստրալական The Sydney Morning Herald ամսագիրը կազմել է վերջին օրերի աշխարհի լավագույն լուսանկարների ցանկը, որտեղ ընդգրկվել է նաև ապրիլի 16-ին Երևանում PAN Photo-ի արած լուսանկարը Երևանում ընթացող բողոքի ցույցերից: Լուսանկարի հեղինակն է Կարո Սահակյանը: «Հազարավոր ցուցարարներ փակել են տրանսպորտի երթևեկությունը Հայաստանի մայրաքաղաքում՝ բողոքելով երկրի նախագահի լիազորությունների երկարացման դեմ, որը փորձում է ընտրվել մեկ այլ պաշտոնում»,-պատմել է լուսանկարում պատկերված իրողությունների մասին ավստրալական պարբերականը: Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Ցուցարարները շրջում են քաղաքում և շրջափակում կառավարական շենքերը, փակում փողոցները, խափանում տրանսպորտի աշխատանքը: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |