Անհայտ անձինք լուսամփոփներ են կոտրել, հայհոյել վարորդներին, քարեր նետել ոստիկանների ուղղությամբ18 ապրիլի 2018 - 00:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքին հաջորդած քայլերթից հետո անհայտ անձինք Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում սկսել են կոտրել լուսամփոփները, հայհոյել վարորդներին և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Factor.am-ը։ Իրադարձությունների հետևանքով կան տուժածներ։ Ավելի վաղ, ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Նիկոլ Փաշինյանի կոչով հավաքի որոշ մասնակիցներ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում կառավարական շենքեր, պետական մարմիններ և այլ գերատեսչություններ շրջափակելու և պահելու ընթացքում կտրող-ծակող գործիքներով վնասել են փողոցում կայանված քաղաքացիների և հանրային ծառայողների ավտոմեքենաների անվադողերը, վնասել ավտոմեքենաները, դրանց վրայից պոկել-հանել են պետհամարանիշները: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ապրիլի 17-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի էի ունեցել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» և «Մերժիչ Սերժին» նախաձեռնությունների հանհավաքը, որն ավարտվել էր երթով։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |