ԱՄՆ Պետդեպը ոգևորված է Երևանում ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից վարքից![]() 18 ապրիլի 2018 - 10:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես արձագանքել է Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումներին: Պետքարտուղարության հայտարարության մեջ մասնավորապես նշված է.«Մենք նկատել ենք, որ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ընթանում են զգալի քանակությամբ բողոքի ցույցեր: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամաարտահայտման և հավաքներ իրականացնելու իրավունքը: Մենք մոտիկից հետևում ենք Երևանի կենտրոնում և Հայաստանի այլ քաղաքներում ընթացող բողոքի ցույցերին», հայտնում է «Ամերիկայի ձայնը»: «Մեզ ոգևորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից և պատասխանատու վարքի դրսևորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության և ցուցարարների միջև երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»: Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը՝ ապրիլի 17-ին, ցուցարարները շրջել են քաղաքում և շրջափակում կառավարական շենքեր: Ապրիլի 17-ին «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» նախաձեռնությունները հանրահավաք են անցկացնում Երևանի Հանրապետության հրապարակում։ Փաշինյանը հայտարարել էր «Թավշյա հեղափոխություն» սկսելու մասին: Նույն օրը ուշ երեկոյան «Մերժիր Սերժին» և «Իմ Քայլը» նախաձեռնությունների երթի ավարտից հետո Թումանյան-Մաշտոց խաչմերուկում դիմակավորված երիտասարդներ սկսեցին ջարդել լուսափորները, հայհոյել վարորդներին և տարբեր իրեր շպրտել ոստիկանական մեքենաների վրա։ Կան տուժածներ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |