Երևանում ոստիկանություն է բերման ենթարկվել 66 քաղաքացի![]() 18 ապրիլի 2018 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ի 12։00-ի դրությամբ Երևանի ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ 66 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնել են ոստիկանության լրատվական բաժնից։ ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքի կողմնակիցները և մասնակիցները շարունակաբար իրենց գործողություններով խոչընդոտում են այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունեությանը: Ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին դադարեցնել ապօրինի գործողությունները, հակառակ դեպքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող՝ հավաքը ցրելու համաչափ գործողությունների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև իրավական ներգործության համաչափ միջոցների կիրառման բոլոր հետևանքների պատասխանատվությունը ընկնում է կազմակերպիչների վրա: Կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից: Երևանում արդեն 6-րդ օրը բողոքի ցույցեր և երթեր են ընթանում ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ, որոնց ակտիվորեն մասնակցում են մեծաթիվ ուսանողներ և դպրոցականներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |