Պեսկով. Կրեմլում հուսով են՝ Երևանում ամեն ինչ օրենքի սահմաններում կլինի

Պեսկով. Կրեմլում հուսով են՝ Երևանում ամեն ինչ օրենքի սահմաններում կլինի

PanARMENIAN.Net - Կրեմլում հետևում են Հայաստանում կատարվող իրադարձություններին և հսուվ են, որ ամեն ինչ կընթանա օրենքի սահմաններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք հետևում ենք այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում և, գլխավորը, հուսով ենք, որ ամեն ինչ օրենքի սահմաններում կլինի»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին: «Երեկոյան, ավելի ուշ, նա հեռախոսազրույց է ունեցել Սարգսյանի հետ և շնորհավորել է նրան վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Անկասկած, կարծիքներ են փոխանակվել»,-ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել ջանքերը հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և ինտեգրացիոն գործընթացների առաջմղման ուղղությամբ:

Շարունակվում է ընդդիմության քայլերթը Երևանի կենտրոնական փողոցներում՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման:

Իրադարձությունների զարգացմանը հետևեք թարմացվող լրահոսով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---