Ռոբեր Գեդիկյանը Կաննի կինոփառատոնի ժյուրիում է

Ռոբեր Գեդիկյանը Կաննի կինոփառատոնի ժյուրիում է

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանը Կաննի 71-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում է:

Ինչպես նշվում է փառատոնի կայքում, Ռոբեր Գեդիկյանը, որը մեծացել է Մարսելում, դեռևս 80-ականներին գրավեց քննադատների ուշադրությունը, սակայն նրան մեծ հաջողություն բերեց «Մարիուսն ու Ժանետը» ֆիլմը, հայտնում է Sputnik Արմենիան:

Գեդիկյանից բացի ժյուրիի կազմում են նաև ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, ռուս կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը, կանադացի ռեժիսոր Դենի Վիլնյովը, ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը, չինացի դերասան Չանգ Չենը, երգչուհի Հաջա Նինը Բուրունդիից և ամերիկացի սցենարիստ Ավա Դյուվերնեյը:

Ժյուրին գլխավորում է հայտնի ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը:

Կաննի փառատոնը կմեկնարկի մայիսի 8-ին և կավարտվի մայիսի 19-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---