Ինչպես են բողոքի ցույցերն անդրադարձել ընդդիմության սոցցանցային վարկանիշի վրա![]() 18 ապրիլի 2018 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ից մեկնարկել են ընդդիմության հանրահավաքները, քայլերթերը՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Ըստ Socialbakers համակարգի, վերջին մեկ շաբաթում ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը հավանել է ավելի քան 13.000 օգտատեր, ընդ որում, միայն ապրիլի 17-ին՝ մեկ օրում, էջը հավանողների թիվն աճել է 6200-ով։ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջը հավանել է ավելի քան 1000 օգտատեր։ Ապրիլի 18-ին, ժամը 16:00-ի դրությամբ Փաշինյանի էջն ունի ավելի 77.000, իսկ Մարուքյանինը՝ 16.000 հավանող։ Ընդ որում, Փաշինյանի էջը հավանողների թվով գերազանցել է 67.000 հետևորդ ունեցող ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի էջին, ինչպես նաև 73.000 հետևորդով Ռազմիկ Ամյանի, 61000-ով՝ Կարգին Հայկոյի էջին: Հավանողների ցուցանիշով այն մոտենում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի էջին. այն այս պահին ունի 89.000 հետևորդ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |