Էրդողանն արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել![]() 19 ապրիլի 2018 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնել հունիսի 24-ին: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 18-ին «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեվլեթ Բախչելիի հետ հանդիպմանը: Ընտրությունները պետք է կայանային 2019-ի նոյեմբերին, որից հետո պետք է ուժի մեջ մտնեն նախագահական համակարգի մասին դրույթները, որն ընդունվել է 2017-ի ապրիլին կայացած հանրաքվեում, գրում է Lenta.ru-ն Hürriyet Daily News-ի վրա հղումով: Բանակացությունները կայացել այն բանից հետո, երբ «Ազգայնական շարժում » կուսակցության ղեկավարը կոչ է արել վաղաժամ ընտրություններ անցկացնել, քանի որ ստեղծված հանգամանքներում Թուրքիայի համար դժվար կլինի սպասել հերթական ընտրություններին, որոնք կայանալու են 2019-ի նոյեմբերի 3-ին: «Ազգայնական շարժում » կուսակցությունը համարվում է Էրդողանի ղեկավարած Արդարության և զարգացման կուսակցության դաշնակիցը: Ըստ 2017-ի ապրիլին անցկացված հանրաքվեի սահմանադրության մեջ փոփոխություններ են արվում, որոնք հզորացնում են նախագահի իշխանությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |