Ոստիկանություն. Պետշենքերի պահպանման համար իրավապահները կարող են ընդհուպ զենք կիրառել![]() 19 ապրիլի 2018 - 09:50 AMT PanARMENIAN.Net - Պետական կառավարման մարմինների շենքերը պահպանվող օբյեկտներ, որոնց անվտանգությունն ապահովող իրավապահ մարմինների աշխատակիցների պարտականությունն է պաշտպանել՝ դրանց վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս ընդհուպ հատուկ միջոցներ, ինչպես նաև զենք կիրառելով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: «Ապրիլի 18-ի առավոտյան հավաքի կազմակերպիչները, վտանգելով հավաքի մասնակիցների անվտանգությունը՝ առանց երթուղու մասին հայտարարելու, քաղաքացիներին վազքով առաջնորդել են Բաղրամյան պողոտայով ՀՀ վարչապետի նստավայր, իսկ հետո մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված պահպանվող այլ օբյեկտների՝ պետական մարմինների շենքեր՝ արգելափակելով դռները, ավելի վաղ կոչ անելով խմբերով մտնել ներս: Նշվածը անխուսափելիորեն հանգեցրել է իրավախախտ անձանց բերման և վարչական պատասխանատվության ենթարկելուն», - նշվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, ոչ առանց համապատասխան թույլտվության պահպանվող օբյեկտներ մուտք գործելը կամ այդպիսի գործողություններից ձեռնպահ մնալու պահանջին չենթարկվելն առաջ է բերելու համաչափ իրավական ներգործության միջոցների ձեռնարկում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |