Կառավարության մասնաշենքի դիմացից 20 ցուցարար է բերման ենթարկվել

Կառավարության մասնաշենքի դիմացից 20 ցուցարար է բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ի վաղ առավոտից ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ նպատակ ունենալով արգելափակել կառավարական շենքերի մուտքերը: Ոստիկանությունից PAN-ին հայտնել են, որ ժամը 10։00 դրությամբ բերման է ենթարկվել 20 մարդ՝ Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր բաժիններ։

Ապրիլի 19-ի վաղ առավոտվանից սկսած ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ Նրանք այստեղ են ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կոչով: Պատգամավորը ապրիլի 18-ի հանրահավաքի ընթացքում հայտարարել էր, որ ապրիլի 19-ի ժամը 8-ից սկսած ցուցարարները փորձելու են արգելափակել մի շարք կառավարական շենքերի մուտքերը։

Ապրիլի 19-ին կայանալու է վարչապետ Սերժ Սարգսյանի վարած կառավարության առաջին նիստը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---